Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մի շարք խոշորագույն բանկեր կասկածվում են մեքենայությունների մեջ

Մի շարք խոշորագույն բանկեր կասկածվում են մեքենայությունների մեջ
28.06.2012 | 12:44

ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի համապատասխան ծառայությունները ստուգումներ են անցկացնում աշխարհի մի շարք խոշոր բանկերում, որոնք կասկածվում են միջբանկային վարկավորման գործարքներում մեքենայություններ կատարելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ բանկերի թվում են Citigroup-ը, JP Morgan-ը և Deutsche Bank-ը:
Ավելի վաղ 452 միլիոն դոլարի տուգանք էր ներկայացված Barclays Bank-ին։ Բրիտանական և ամերիկյան համապատասխան կառույցները կարծում են, որ Deutsche Bank-ը ոչ ճիշտ տեղեկություններ է տրամադրել բանկային փոխառնությունների մասին` փորձելով ավելացնել շահույթն ու պահպանել հուսալի դրամատան վարկանիշը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսական վերահսկողության ծառայությունը ենթադրում է, որ առավել լուրջ մեքենայություններ կատարվել են 2005-2009 թվականներին:

Դիտվել է՝ 2905

Մեկնաբանություններ